211652_close_icon
views-count2380 դիտում article-date 12:24 04-09-2020

ՌԴ մեկնել ցանկացողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ․ Tert.am

Մենք ենք նրանց ընտրել, իրենք էլ թող բարի լինեն օգնեն մեզ, կամ առաջնահերթություն տան մեր դիմումին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներիակցիայի մասնակիցներից մեկը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/04/live/3387496?fbclid=IwAR3xVYVXhHzz0ktp7OQqDIR73dma1H3c7Y7iKjxARAX6YkxJfQyMjjUzVwE]Tert.am[/url]-ը։ Ակցիայի մասնակիցները հիմա ԱԺ-ի դիմաց են: Նրանք բողոքում են փակ սահմանների դեմ։ Նրանցից մի քանիսը մի շաբաթ առաջ հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը, իսկ երեկ հանդիպել էին Արտաքին գործերի նախարարի հետ, սակայն նրանց խոսքով՝ կրկին իրենց պահանջը չի բավարարվել: Ակցիայի մասնակիցը նշեց, որ այս ընթացքում թոշակ է ստացել, սակայն այն բավարար չի եղել ծախսերին, իսկ աշխատանք չկա, որի համար ցանկանում են ՌԴ մեկնել: «Պահանջում ենք, որ մեր հարցը լուծեն, պարետն ու արտգործնախարարը պետք է խնդիրը կարգավորեն»: Նա ասաց, որ կարանտինի ընթացքում որևէ աջակցություն չեն ստացել: Դիտարկմանը, թե վարչապետը հորդորել է գալ և հայրենիքում ապրել, սակայն քաղաքացին պատասխանեց, որ այս պայմաններում հնարավոր չէ, որևէ բավարարող պայման չկա: Մասնակիցներից մեկն էլ ասաց, որ հիմա ակնկալում են, որ պատգամավորների հետ հանդիպեն և պատրաստվում են մնալ մինչև օրվա վերջ, որ հանդիպեն պաշտոնյաներին: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/04/live/3387496?fbclid=IwAR3xVYVXhHzz0ktp7OQqDIR73dma1H3c7Y7iKjxARAX6YkxJfQyMjjUzVwE]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր