90282 դիտում
23:24 20-10-2020
Բողոքի ակցիայից՝ առաջնագիծ. ՌԴ մեկնել ցանկացողները ջոկատ են կազմել և մեկնել Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
Ամիսներ շարունակ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ, ապա հացադուլ իրականացնող Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, պատերազմը սկսվելուն պես, ակցիաները դադարեցրել են, ջոկատ կազմել և մեկնել առաջնագիծ:
«Հոկտեմբերի 2-ին մեկնեցինք առաջնագիծ և մեր թիմով 12 օր պահեցինք սահմանը, հերթափոխով եկել ենք Երևան, արդեն երկրորդ հերթափոխն ենք գնալու: Մեր ջոկատն անվանել ենք «Հայրենիքի պահապան արծիվներ»,- [url=https://168.am/2020/10/20/1390496.html?fbclid=IwAR0KThmWrD0yGCwnXeOrigjfnlr8jB0WX7q7UBX7OjJqBKCY0qr4RzJlAgE]168.am[/url]–ին ասաց ջոկատի հրամանատար Վարդան Վարդանյանը:
Տղաներն ասում են՝ բարեբախտաբար, ջոկատում զոհեր չունեն, մի քանի վիրավոր կա, սակայն ապաքինվելուն պես՝ կրկին կմեկնեն առաջնագիծ:
Ջոկատում ամենակրտսերը՝ 23-ամյա Գևորգը, ասաց, որ մի քանի տարի առաջ է զորացրվել, պատերազմը սկսվելուն պես՝ եղբոր հետ կամավորագրվել է այս ջոկատում և մեկնել առաջնագիծ.
«Ծառայել եմ, և արդեն 3 տարի է՝ զորացրվել եմ, մասնակցել եմ ապրիլյան քառօրյային և էլի ուզում եմ մեկնել մարտական դիրք»:
Ջոկատում կան նաև արտերկրից ժամանած հայեր՝ Իսպանիայից, Ռուսաստանից, մի քանի օրից էլ ԱՄՆ-ից հայեր կգան, նպատակը մեկն է՝ հաղթել: Բարսելոնայից Հայաստան ժամանած Նարեկն ասում է՝ չնայած նրան, որ ոտքերի հատվածում վիրավորում է ստացել, սահման է գնում՝ երեխաների և մեր հողերը պահելու համար.
«Պայքարում ենք մեր հայրենիքի համար, մեր երեխաների համար, այնտեղ ունենք երեխաներ, որ պետք է լինենք նրանց կողքին: Ազատագրենք, որ վաղը մյուս սերունդը լավ ապագա ունենա մեր երկրում»:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/10/20/1390496.html?fbclid=IwAR0KThmWrD0yGCwnXeOrigjfnlr8jB0WX7q7UBX7OjJqBKCY0qr4RzJlAgE]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2380 դիտում
12:24 04-09-2020
ՌԴ մեկնել ցանկացողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ․ Tert.am
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան