211652_close_icon
views-count3004 դիտում article-date 19:08 11-09-2020

ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց պահանջում են սահմանը հատելու հնարավորություն. գրասենյակում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության նիստը. ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/09/11/live/3393765?fbclid=IwAR2T44i-VaOBlN4dHgT9fqFC1HSyKv5Je4BqpyQhm8omkbEO1WEpqdPrgcs]Tert.am[/url]-ը գրում է. Մինչ «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցության գրասենյակում իշխող ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավորները նիստ են անցկացնում, զուգահեռ գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, նրանք հավաստիացնում են՝ մնալու են այնտեղ մինչև նիստի ավարտը: Ակցիայի մասնակից քաղաքացիներից Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք կառավարության դիմաց էին անում իրենց ակցիան, պատահական տեսել են, որ այստեղ նիստ է և եկել են: «Կփորձենք այստեղ պատասխաններ ստանալ մեր խնդրի համար, որովհետև տասնյակ օրեր է, ինչ արդեն մենք կառավարության դիմաց ակցիաներ ենք անում, երթ ենք անում, գնում ենք Փաշինյանի դաչա, այնտեղ նստացույց ենք անում, բայց ոչ մի պատասխան չկա»,- ասաց նա: Դիտարկմանը՝ նրանց բազմիցս են ասել, որ խնդիրը ընդունող երկիրն է և ոչ թե Հայաստանը, նա պատասխանեց. «Ռուսաստանը որոշ պետությունների հետ արդեն բացել է սահմանը և Հայստանը ԵԱՏՄ անդամ է, ազատ շարժվելու ավելի առավելություն ունի, Հայաստանում ոնց տեսնում եք կորոնավիրուսի թվերը իջել են, ինչը թույլ է տալիս, որ ՀՀ քաղաքացիներն էլ գնան, պետք է ընդամենը բանակցել»: Արթուր Ոսկանյանն ընդգծեց՝ այս մարդկանց ընտանիքի կեսն այստեղ է, կեսն՝ այնտեղ , չգիտեն՝ ինչպես վերամիավորվել, 7 ամսից ավել երեխան չի տեսել հայրիկին. «Այդ հարցի պտասխանները պետք է տա կառավարությունը, հարգարժան վարչապետը, մենք իրենից խնդրում ենք ինչ-որ ճանապարհ ստեղծեն այս 100-200 հոգիս գնանք: Մենք համաձայն ենք մեր ուժերով ավտոբուսի գումարի փողը տանք, թող այդ ավտոբուսը չկանգնի ոչ մի տեղ և մեզ հասցնեն ՌԴ, ինձ թվում է մեր պետության համար դա մեկ վայրկյանի հարց է»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/11/live/3393765?fbclid=IwAR2T44i-VaOBlN4dHgT9fqFC1HSyKv5Je4BqpyQhm8omkbEO1WEpqdPrgcs]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր