Շիրակի մարզում նույնպես մեծարեցին հայ փրկարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փրկարարի գործն անկանխատեսելի է, յուրաքանչյուր օրը սկսվում է պայքարով:
Դժվարին պայքարում կարեւորը մարդասիրությունն ու ճիշտ ժամանակին օգնության հասնելն է: Յուրաքանչյուր փրկարար իր առաքելությունն այս շատ լավ է գիտակցում ու պատվով կրում:
Շիրակի մարզում 44 փրկարար ծառայողներ պարգեւատրվել են: Շիրակի մարզպետն ու Գյումրու համայնքի ղեկավարը, հանձնելով պատվոգրերն ու հուշանվերները, փրկարարներին ուժ, եռանդ ու տոկունություն են մաղթել:
Պատվոգրերի արժանացավ նաեւ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
40 տարի է՝ ծառայությունից հետո վերելքներն ու առաջընթացներն են ներկայացնում: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում առաջընթացը շարունակվում է. նոր տեխնիկայով համալրում, աշխատակազմի որակավորում. կառույցի քայլերն հստակ են ու միշտ դեպի առաջ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի