2458 դիտում
12:18 06-09-2020
Բելառուսի փողոցներում շարունակվում են Լուկաշենկոյի հրաժարականը պահանջոց ցույցերը
Բելառուսի անվտանգության ծառայության աշխատակիցները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ անցկացվող ցույցերի մասնակիցներին ուժի կիրառմամբ տեղափոխել են ոստիկանության ավտոմեքենաներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5572050.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Լուկաշենկոյի հրաժարականը պահանջոց ցույցերն այստեղ շարունակվում են արդեն չորրորդ շաբաթը: Դիմակավորված անվտանգության ուժերը շաբաթ օրը ձերբակալել են ավելի քան երեսուն ցուցարարների:
Ընդդիմության կարմիր-սպիտակ դրոշներ կրող ուսանողները ցույցերը մայրաքաղաք Մինսկում անցկացնում էին մի քանի վայրերում միաժամանակ: Գրանցվել են դեպքեր, երբ Կարլ Մարքսի անվան փողոցում գտնվող սրճարաններից ուսանողներին բռնությամբ տարել են դիմակավորված անձինք: Ուսանողներն այս ցույցերի ժամանակ վանկարկում էին ‘’ռազմական դատարան’’ կոչը:
Հազարավոր կանայք էլ ավելի ուշ երթ են սկսել Մինսկի փողոցներում` վանկարկելով ‘’ձեռքերդ հեռու մեր երեխաներից’’ բառերը:
Բելառուսը 26 տարի ղեկավարած Լուկաշենկոն` կոլտնտեսային ֆերմայի նախկին նախագահն արդեն մի քանի շաբաթ չի կարողանում մարել նախագահական ընտրություններից հետո բռնկված դժգոհության ալիքը: Ցուցարարները պնդում են, որ ընտրությունների արդյունքը կեղծվել է եւ հայտարարում են, որ ուզում են փոփոխություն իրենց հայրենիքում:
Նմանատիպ նյութեր
68484 դիտում
18:09 16-08-2020
Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ՈՒՂԻՂ
1916 դիտում
20:53 05-12-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
2076 դիտում
23:33 11-10-2015
Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը. Exit-pol
Այս բաժնից
1153 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1042 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1075 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա