69426 դիտում
17:12 06-09-2020
Մինչ կենտրոնի ոստիկանները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ, ծանրութեթև կանեին, կենտրոնի քննիչների ճիշտ գործողության արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Սերոբ Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ նույն քննչական բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով) և 258 հոդվածի 4-րդ մասի ( խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրութան վնաս պատճառելով) հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է նույն բաժնի ավագ քննիչ Ռոման Թովմասյանը, ում որոշմամբ Ս. Հովհաննիսյանը ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այսօր ինքնակամ է ներկայացել քննչական մարմնին, քանի որ արդեն տեղեկացված է եղել, որ քննիչները կատարել են հսկայածավալ քննչական աշխատանքներ և օգոստոսի 31-ին Ալեք Մանուկյան փողոցի 7-րդ շենքի բակում վիճաբանության ժամանակ ինքը ակտիվ դերակատուրություն է ունեցել և այլևս հնարավոր չէ խուսափել իրավապահներից, քանի որ ավագ քննիչ Ռ. Թովմասյանի կարգադրությամբ կենտրոնի ոստիկանները հաճախակի գալու են իր բնակության վայրը, այլ ելք չունենալով, ներկայացել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/02/1163674/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Թովմասյանի որոշմամբ ձերբակալվել էին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Տիգրանյանը և 54-ամյա Վարդան Տիգրանյանը:
Վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ովքեր կասկածվում են օգոստոսի 31-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում խուլիգանություն կատարելու մեջ, որի ժամանակ հնչել էին պայթյունի և կրակոցի ձայներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցի 7-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչներ, 23-ամյա Հրաչյա Տիգրանյանի, 21-ամյա Տիգրան Տիգրանյանի և 54-ամյա Վարդան Տիգրանյանի, Երևան քաղաքի Շարա Տալյանի փողոցի բնակիչ, 50-ամյա Աշոտ Սարգսյանի, Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչներ, 34-ամյա Հովհաննես Ավետիսյանի և 35-ամյա Տիգրան Ավետիսյանի, ինչպես նաև ոմն Դավիթի միջև:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել էր, որ վիճաբանության ժամանակ Տ. Ավետիսյանը պայթեցրել էր իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիչը, որի հետևանքով Հ. Ավետիսյանին պատճառվել էր մարմնական վնասվածք:
Պարզվել էր նաև, որ ծեծկռտուքը ուղեկցվել է մասնակիցների կողմից հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որի ժամանակ հնչեցվել էին սեռական բնույթի հայհոյանքներ և միմյանց հարվածելով պատճառվել էին մարմնական վնասվածքներ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, փայտե մահակ և 2 ինքնաշեն պայթուցիկ:
Քննիչերը պարզել էին նաև, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հ. Ավետիսյանը «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» վնասվածքով:
Ոստիկաններն ու քննիչները ժամեր անց, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն էին բերման ենթարկել Տ. Տիգրանյանին, Վ. Տիգրանյանին, Ս. Տիգրանյանին, Սարի Թաղի բնակիչ, 55-ամյա Արթուր Հովհաննիսյանին, Ա. Սարգսյանին, Երևան քաղաքի Գալշյան փողոցի բնակիչ, 23-ամյա Համլետ Խաչատրյանին:
Նշված անձինք ստորագրությամբ բաց էին թողնվել իսկ Տ. և Վ. Տիգրանյանները ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 226+
226+