211652_close_icon
views-count62639 դիտում article-date 21:53 09-06-2022

Սպանություն՝ Երևանում. կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդը մահացել է. մինչ Շենգավիթի ոստիկանները ծանրութեթև կանեին, Երևանի ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը

Այսօր՝ հունիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Սևակ Նուրիջանյանն է, ով գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մոտ մեկ ժամ անց գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Շահբազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննիչները պարզում էին դեպքի հանգամանքները,  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30–ի սահմաններում Բագրատունյաց  87/2  հասցեի հարակից վայրում  վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Նուրիջանյանի և Արարատի մարզի բնակիչ, 56-ամյա  Ռուդիկ Ղ.-ի միջև, որի ժամաակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ս. Նուրիջանյանի կրծքավանդակին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Ռ. Ղազարյանին և հանցագործության  գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
       

Նմանատիպ նյութեր