Սրանից հետո մեկդ փորձ չկատարի ինձ մոտ գալ, երբ մաքուր օդ շնչելու իմ իրավունքը իրացնելիս կլինեմ. Փաստաբան
Փաստաբան Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նկարը մոտ մեկ ժամ առաջ եմ արել Գ. Նժդեհ փողոցի վրա։
Շտապում էի ու չկարողացա մոտենալ, որ մի երկու բառ ասեմ։
Եվ ո՞վ եք դուք, ա'յ ՓՆԹԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ, մեկը հարցնի՝ ինչու՞ նման խանդավառությամբ ու խմբով չեք լծվում լուրջ հանցագործությունների բացահայտման գործին...
Մեկն էլ ասի՝ որտե՞ղ եք մոռացել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ամպագոռգոռ թեզը, որ շուրջկալել եք այդ խեղճ մարդկանց, այ վարակ տարածողներ...
Սրանից հետո մեկդ փորձ չկատարի ինձ մոտ գալ, երբ ՄԱՔՈՒՐ ՕԴ ՇՆՉԵԼՈՒ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԻՐԱՑՆԵԼԻՍ ԿԼԻՆԵՄ։
Գնացեք նախ կրթվեք և հետո մարդկանց երեք օրվա աշխատածը անօրինական ու փնթի ձևով պետական բյուջե լցնելու հույսով դուրս եկեք մարդամեջ։
Հ. Գ. Կիրակի օրով էլ պիտի նյարդերս խախտեիք... էլ ո՞նց կլիներ»: