211652_close_icon
views-count2901 դիտում article-date 09:37 07-09-2020

Ճապոնիային հզոր թայֆուն է մոտեցել

Ճապոնիայի Կյուսյու կղզու գրեթե 430 հազար շենքեր առանց էլեկտրականության են մնացել, երբ կղզուն է մոտեցել «Հայշեն» սուպերթայֆունը, փոխանցում է [url=https://www.bbc.com/russian/news-54048294]BBC[/url]-ն։ Իշխանությունները ժամանակին են հրաման արձակել ափամերձ քաղաքների ավելի քան 200 հազար մարդկանց տարհանման մասին։ Փակված են Ճապոնիայի արևմտյան պրեֆեկտուրաների գործարանները, դպրոցները, խանութները, ձեռնարկությունները։ Հարյուրավոր ավիաչվերթներ չեղարկվել են, երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։ Ռուսական Պրիմորյեում և Կորեական թերակղզում նույնպես պատրաստվում են տարերքին։ Ճապոնական օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Յոշիհիսա Նակամոտոն նախազգուշացրել է, որ «Հայշենն» իր հզորությունը պահպանում է։ «Սպասվում են ռեկորդային տեղումներ։ Դրանք կարող են առաջացնել սողանքներ կամ անգամ խոշոր գետերի հզոր վարարում։ Ցածրադիր շրջաններում կարող են տեղի ունենալ ջրհեղեղներ, հատկապես գետաբերաններում։ «Հայշենը» սուպերթայֆուն է որակվում, որի կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 80 մետրի կամ ժամում գրեթե 290 կիլոմետրի։

Նմանատիպ նյութեր