211652_close_icon
views-count3861 դիտում article-date 12:31 30-08-2016

Ճապոնիային թայֆուն է մոտենում. հետաձգվել են հարյուրից ավելի չվերթներ

Ճապոնիայի ավիաընկերություններն այսօր երկրին մոտեցող «Լայոնրոկ» թայֆունի պատճառով 110 ներքին չվերթ են հետաձգել, հաղորդում է Tass գործակալությունը։ Հետաձգված չվերթների մեծ մասը դեպի Հոնսյու և ամենահյուսիսային՝ Հոյակդո կղզիներ պետք է իրականացվեին, որոնց էլ մոտենում է թայֆունը։ Ժամանակավորապես դադարեցվել են նաև նշված կղզիների միջև բոլոր նավարկությունները։ 920 դպրոցներում հետաձգվել են բոլոր դասերը։ Իշխանությունները խորհուրդ են տվել Իվատե, Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների 9 քաղաքների բնակիչներին տարհանվել։ Երկրի հյուսիս-արևմտյան հատվածում հազարավոր բնակելի տներ առանց էլեկտրականության են մնացել։ Թայֆուն «Լոյոնրոկը» ճապոնական կղզիներին է մոտենում Խաղաղ օվկիանոսից, ժամում 35 կմ արագությամբ։ Այն կհասնի Հոնսյու կղզուն երեկոյան։ Օդերևութաբանները նախազգուշացրել են գետերի հունի բարձրացման և սողանքների վտանգի մասին։

Նմանատիպ նյութեր