211652_close_icon
views-count1688 դիտում article-date 16:09 08-09-2020

ԵՄ դեսպանները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Եվրոպական միության դեսպանները սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք նիստին երկարաձգելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման պատասխանատուների նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցները, գրում է [url=https://korrespondent.net/world/4271800-es-prodlyt-personalnye-sanktsyy-protyv-rf-smy]korrespondent.net[/url]-ը։ «ԵՄ դեսպանները 175 մարդու և 44 իրավաբանական անձի նկատմամբ այցագրի արգելքներ կսահմանեն ու կսառեցնեն ակտիվները, քանի որ Միության կարծիքով՝ դրանք խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Երկարաձգումն ինչպես միշտ վեց ամիս կտևի»,- նշել է ուկրաինական «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը: Հիշեցնենք, որ հունիսի վերջին Եվրամիությունը Ուկրաինայում ռազմական ագրեսիայի համար կես տարով երկարաձգել էր ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Իսկ արդեն մեկ ամիս անց ԵՄ-ն կիբերհարձակումների համար սահմանափակող միջոցառումներ էր ձեռնարկել Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիների և մի շարք կառույցների նկատմամբ։ Նշվում է, որ պատժամիջոցները հիմնականում կիրառվել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ տեխնոլոգիական կենտրոնի և չորս քաղաքացու նկատմամբ:

Նմանատիպ նյութեր