211652_close_icon
views-count2253 դիտում article-date 17:02 16-12-2018

Եվրոպան շարունակում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ. պատժամիջոցները երկարաձգվել են ևս կես տարով

Եվրոպան շարունակում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ միանգամից մի քանի ուղղություններով․ երկարաձգվել են պատժամիջոցները, հանձնարարվել է չաջակցել «Հյուսիսային հոսք-2» գազատարին, որը կառուցում է Ռուսաստանը, ընդունվել է «Ուկրաինայի հանդեպ Կերչի նեղուցում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ բանաձև, գրում է[url=https://jam-news.net/%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5-%D1%81%D0%B0%D0%BD%D0%BA%D1%86%D0%B8%D0%B8-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D0%B8%D0%B2-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B8-%D1%81%D0%BB/?lang=ru] JamNews[/url]-ը։ Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները ևս կես տարով՝ մինչև 2019թ-ի օգոստոսը։ Ի սզբանե Եվրամիությունն, ԱՄՆ-ն ու ևս մի քանի երկիր ՌԴ հանդեպ պատժամիջոցներ էին կիրառել 2014թ-ին։ Պատճառն ուկրաինական Ղրիմն էր։ Մոսկվայի աջակցությամբ այնտեղ հանրաքվե էր անցկացվել, որին մեծամասնությունը կողմ էր արտահայտվել, որ Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմ։ Այդ որոշումն Ուկրաինան և միջազգային հանրությունը ճանաչել են որպես Ղրիմի բռնակցում։ Այնուհետև պատերազմ սկսվեց Արևելյան Ուկրաինայում։ Միջազգային հանրությունը Ռուսաստանին մեղադրում է պատերազմում ակտիվ մասնակցության և անջատողականությանն աջակցելու համար, այդ պատճառով էլ պատժամիջոցներն ընդլայնվել են։ Այնուհետև դրանք բազմիցս ուժեղացվել և երկարաձգվել են։ Ընթացիկ պատժամիջոնցերի գործողությունը պետք է ավարտվեր 2019թ-ի հունվարի 31-ին։ Պատժամիջոցների նոր երկարաձգման պատճառն այսպես է ձևակերպվել․ Եվրամիությունն առաջընթաց չի տեսնում Մինսկի համաձայնագրերի կատարման հարցում։

Նմանատիպ նյութեր