1692 դիտում
16:59 09-09-2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Վիշնևսկուն Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը՝ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, սեպտեմբերի սկզբից կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։ Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2434 դիտում
19:48 16-01-2018
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
1380 դիտում
18:45 11-11-2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպանին եւ ռազմական կցորդին
Այս բաժնից
778 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
682 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
580 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին