211652_close_icon
views-count3682 դիտում article-date 14:42 12-09-2020

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/601775.html]News.am[/url]-ը գրում է. Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը: «Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավոք սրտի, շատ բան չի կարող ասել. «Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/601775.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր