211652_close_icon
views-count1496 դիտում article-date 12:59 18-12-2020

Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NEWS.am

Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը: Գրում է [url=https://news.am/arm/news/619627.html?fbclid=IwAR0QQtN_ohL0n8Yx1LX4Mcshaj2CrVGpPItyi_mwTJEPpJIX-Pp850jl-K8]NEWS.am[/url]-ը։ Գյուղացիներից մեկը հայտարարեց. «Ասում են Ազատանի համայնքը Նիկոլին դեմ է, ոչ մեկն էլ Նիկոլին դեմ չէ, մենք մեր երեխեքին ենք պահանջում, մեր գերիներին ենք պահանջում: Մեր պայքարը մեր երեխեքի համար է, ելել եք Նիկոլ դեմ եք պայքարում, մեր երեխեքի համար պայքարեք, ինչի՞ եք մարդկանց հունից հանում: Դուք ձեր աթոռների մասի եք մտածում, մեն մեր երեխեքի մասին: Եկեք մարդկանց սիրտը հովացրեք Մեկ ուրիշն էլ ասաց. «Երեք ամիս իմ երեխուց խաբար չունեմ, թող իմ երեխեքեին բերեն տան մեզ: Բոլոր ծնողները մի մարդ են դարձել, իսկ ղեկավարները երեւի մի տեղ ուտում-խմում են, մեր երեխեքի մասին չեն մտածում»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին, Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին որոշ ճանապարհներ։ Նրանք Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում շրջափակման մեջ ընկած իրենց հարազատներից որեւէ լուր չունեին, եւ սոցհարթակներում տարածվող տեսանյութերից ենթադրել էին, որ նրանք գերեվարության մեջ են։ Գյուղացիներն, այնուամենայնիվ, որոշել էին ճանապարհներ բացել, եւ հանդիպում ունեցել մարզպետի հետ։ Տեսանյութը` [url=https://news.am/arm/news/619627.html?fbclid=IwAR0QQtN_ohL0n8Yx1LX4Mcshaj2CrVGpPItyi_mwTJEPpJIX-Pp850jl-K8]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր