2563 դիտում
13:13 13-09-2020
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր գյուղերի նախակրթարանների բացման արարողությանը
Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։
«Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:
Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան, մեծ ոգևորությամբ ԿԳՄՍ նախարարին ցույց է տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները:
Նմանատիպ նյութեր
13019 դիտում
09:40 14-08-2020
Նախակրթարանների աշխատողները սկսել են երեխաներին ցուցակագրել. մեկ առ մեկ զանգահարում են ծնողներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում