2512 դիտում
16:02 13-09-2020
Հակակառավարական ցույց՝ Մադրիդում․ ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը․ Euronews. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոտ երեք հազար մարդ դուրս եկավ Մադրիդի փողոցներ՝ պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի և կառավարության հրաժարականը: Ցուցարարները քննադատել են կենտրոնական իշխանությունների գործողությունները կորոնավիրուսային համաճարակի և կատալոնական ճգնաժամի իրավիճակի վերաբերյալ: Ցույցն, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ, բացառությամբ ոստիկանության հետ քաշքշուկի, որի արդյունքում ցույցի 1 մասնակից է ձերբակալվել: Գրում է [url=https://ru.euronews.com/2020/09/13/spain-madrid-antigovernment-protest]Euronews[/url]-ը։
Իսպանիայում կորոնավիրուսի տարածման արագությունն արագ աճում է երկրում սահմանափակումների մեղմացումից հետո: Վերջին օերերին օրական նոր դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը: Այժմ թագավորությունում ավելի ու ավելի հաճախ են գրանցվում հիվանդության տեղական բռնկումներ: Այս առումով, տարբեր ինքնավար մարզերի տարածաշրջանային իշխանությունները ստիպված են կիրառել ավելի խիստ կարանտինային միջոցառումներ:
Նախօրեին Կատալոնիայում Կատալոնիայի ազգային օրվա առթիվ անցկացվել են անկախության կողմնակիցների ցույցեր: Ընդհանուր առմամբ, այս գործողությունները շատ ավելի հանգիստ են անցել, քան նախորդ տարի, երբ հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ոստիկանության և ցուցարարների բախումների արդյունքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
18:23 09-03-2024
Մադրիդում հազարավոր ցուցարարներ պահանջել են Իսպանիայի վարչապետի հրաժարականը
3399 դիտում
21:05 06-07-2015
Օդեսայում բողոքի ցույց է տեղի ունեցել. ցուցարարները պահանջել են Սաակաշվիլիի հրաժարականը
1084 դիտում
13:42 04-06-2023
Բողոքի ցույց Բելգրադում. ցուցարարները պահանջում են նախագահ Վուչիչի հրաժարականը
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը