2218 դիտում
23:00 13-09-2020
Չինաստանը ԱՄՆ-ին անվանել է միջազգային գլխավոր սպառնալիք
Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ին համարում են միջազգային կարգերին գլխավոր սպառնալիքը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ՊՆ ներկայացուցիչ Ու Ցյանը:
«Բազմամյա փորձն արդեն ապացուցել է, որ հենց Վաշինգթոնն է մշտապես ամբողջ աշխարհում տարածաշրջանային անկարգություններ հրահրում, խախտում միջազգային կարգերը և հարվածում խաղաղությանը», ասել է մամլո-քարտուղարը՝ մեկնաբանելով Պենտագոնի զեկույցը ԱՄՆ-ի կոնգրեսին՝ ՉԻնաստանի ռազմական նախագծերի և նպատակների մասին:
Ցյանը հիշեցրել է, որ վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ը հասցրել է անօրինական պատերազմ ձեռնարկել Իրաքում, ինչպես նաև՝ Սիրիայի և Լիբիայի տարածքներում: Նա ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունների ագրեսիվ գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 800 հազ. մարդ և տասնյակ միլիոնավոր մարդիկ փասխտական են դարձել:
Ցյանը Պենտագոնի զեկույցը համարել է հերթական ապացույցը, որ ԱՄՆ-ը փորձում է վարկաբեկել Պեկինին և չինական ԶՈւ-ն: Նա միջազգային հանրությանը կոչ է արել խելամիտ վերաբերվել Չինաստանի ազգային պաշտպանությանը, իսկ ԱՄՆ-ին՝ դադարեցնել կեղծ հայտարարություններ անել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը զգալիորեն ավելի վտանգավոր է Ռուսաստանից:
Նմանատիպ նյութեր
904 դիտում
23:29 24-01-2024
Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ից դուրս գալը սպառնալիք է անվանել երկրի համար
2427 դիտում
19:15 09-12-2020
«Իստանբուլի» մարզիչը, որին անվանել էին «սև», ռումինացի մրցավարներին անվանել է «գնչուներ»
16266 դիտում
09:37 18-03-2020
Դոնալդ Թրամփը կորոնավիրուսը «չինական» վիրուս է անվանել․ Չինաստանը վիրավորվել է․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1006 դիտում
13:16 17-11-2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
970 դիտում
12:36 17-11-2024
Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա
994 դիտում
10:59 17-11-2024
Ռուսաստանը կրկին հետախուզում է հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին