211652_close_icon
views-count1557 դիտում article-date 10:06 14-09-2020

Այսօր մեկնարկում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը

Սեպտեմբերի 14-ից մեկնարկելու է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական՝ երկրորդ նիստը, որն ամփոփելու է նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու ուրվագծելու է համագործակցության համար նոր առաջնահերթությունները: ԱԳՆ-ից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նիստն անց է կացվելու հեռավար ձևաչափով՝ ՀՀ և ԱՄՆ ոլորտային ավագ պաշտոնայների մասնակցությամբ մի շարք հանդիպումների անցկացմամբ: Նշենք, որ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մեկնարկել է 2019թ. մայիսին՝ Երևանում անցկացված անդրանիկ նիստի ընթացքում: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում քննարկվել են բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը, իրավապահ ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին հատկացվող աջակցությանը` միտված ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելուն: Ռազմավարական երկխոսության առաջին նիստի ընթացքում կողմերը կարևորել են նաև երկկողմ տնտեսական, գիտական ու մշակութային կապերի խթանումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը:

Նմանատիպ նյութեր