211652_close_icon

Համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. Վարդան Ղուկասյան. News.am

views-count4026 դիտում article-date 12:27 14-09-2020
Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/601974.html]News.am[/url]-ը։ «Ինչո՞ւ պետք է ժողովուրդը չգա ԲՀԿ-ի հետեւից: Նախ ժողովուրդը միշտ էլ ԲՀԿ-ին ձայն է տվել, իսկ այսօր էլ օր-օրի ժողովուրդը հիասթափվում է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է «ԻՄ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդմանը, թե ԲՀԿ-ն այլ ուժերի ազդեցության տակ է գործում, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Շատ սխալ է ասում, ԲՀԿ-ն շատ ազատ կուսակցություն է, ազատ է գործում: Ես այդպիսի բան չեմ տեսնում: Նախկինի համար բան չունեմ ասելու, այն ժամանակ թափանցիկ ասում էին՝ ով ում հետ է, բայց հիմա բացառում եմ, որ որեւէ մեկի հետ լինի»:

Նմանատիպ նյութեր