211652_close_icon
views-count922 դիտում article-date 14:42 04-02-2023

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր փոխգործակցությանը. Փաշինյանը՝ Շրի Լանկայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր փոխգործակցությանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր