Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes B 180-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 13:20 սահմաններում Երևան-Իջևան վտոճանապարհի 51.5-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Դիաննա Բաբայանի վարած Mercedes B180 մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 63-ամյա Մանվել Հուսիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդանի բնակիչ,
41-ամյա Աննա Խաչատրյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ Mercedes–ի վարորդ Դ. Բաբայանին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Սևանի բժշկական կենտրոնի բժիշկները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորութամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի