211652_close_icon
views-count2028 դիտում article-date 23:14 14-09-2020

Մեկնարկեց ոստիկանության «Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համավարակով պայմանավորված՝ այս տարի առաջին դասարանցիների համար դպրոցական զանգը հնչեց սեպտեմբերի 14-ին։ Բոլոր դպրոցներում անցկացվեցին տոնական միջոցառումներ։ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Նա շնորհավորեց աշակերտներին, մաղթեց առողջություն և ուսման մեջ հաջողություններ։ Սեպտեմբերի 14-ից մեկնարկեց նաև ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառումը։ Այսօրվանից սկսած՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ ծառայություն կիրականացնեն դպրոցների հարակից տարածքներում։ Ճանապարհային ոստիկանները կապահովեն անվտանգ երթևեկություն, պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ու տարածքային բաժինների ծառայողները ուսումնական հաստատությունների շրջակայքում կապահովեն հասարակական կարգը, իսկ դպրոցներում երեխաների հետ կաշխատեն դպրոցական տեսուչները։ Ոստիկանները կստուգեն նաև, որ պահպանվեն հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Սիրելի՛ աշակերտներ, մաղթում ենք բարի ուսումնական տարի։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր