211652_close_icon
views-count1050 դիտում article-date 16:22 15-09-2020

Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «[url=https://armenpress.am/arm/news/1027721.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանն ընտրվեց ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկության արդյունքում: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 100-ը, «կողմ» է քվեարկել 96 պատգամավոր, «դեմ»՝ 4: Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր հենց Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր