211652_close_icon
views-count886 դիտում article-date 17:12 19-03-2024

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը  մասնակցել են 60-ը: Կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 1-ը: 

Ծովինար Վարդանյանն այս պաշտոնում կփոխարինի Գևորգ Պապոյանին: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո

Նմանատիպ նյութեր