211652_close_icon
views-count2908 դիտում article-date 23:58 15-09-2020

Կահիրե-Երևան հատուկ չվերթով Հայաստան ժամանեց Եգիպտոսի Զբոսաշրջության նախարար Խալեդ Ալ-Անանին և իր գլխավորած պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Կահիրե-Երևան հատուկ չվերթով Հայաստան ժամանեց Եգիպտոսի Զբոսաշրջության նախարար պրն Խալեդ Ալ-Անանին և իր գլխավորած պատվիրակությունը։ Զվարթնոց օդանավակայանում Եգիպտոսից ժամանած պատվարժան հյուրերին դիմավորեցին Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ն․Գ․ պրն Բահաա Էլդին Բահգաթ Իբրահիմ Դիսուկին և «Էյր Կաիրո» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության կազմակերպմամբ «Ռեդիսոն Բլու Հոթել»-ի բացօթյա այգում կայացավ հանդիում զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայաստանից Եգիպտոս կանոնավոր թռիչքների ժամանակագրությունը և զարգացման բոլոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ կատարվեց Եգիպտոսի՝ մշակութային հարստության և ժառանգության՝ մեր հանրությանն առավել մոտ դարձնելու կարևորությունը, իրականացման բոլոր ճանապարհներն ու նոր ուղիները։ «Էյր Կաիրո» ավիաընկերության ժամանած ինքնաթիռի ողջ անձնակազմն այս պահին ք․ Երևանում է և անհամբեր սպասում է covid 19-ից հետո իր առաջին ուղևորներին ս․թ սեպտեմբերի 17-ին, որը լինելու է նաև Հայաստանից Եգիպտոս առաջին թռիչքը covid 19 -ից հետո, որի ժամանակ բոլոր ուղևորներին սպասվում են բազում անակնկալներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր