1803 դիտում
11:04 16-09-2020
Թեժ օր է լինելու․ հարմարվել կրթական համակարգի խայտառակ վիճակին, թե դեմ գնալ դրան ու դավաճանել թիմին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ևս խորհրդարանում թեժ օր է սպասվում: Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանի ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանի պատերից այն կողմ իրականացնել բողոքի ակցիա` ընդդեմ նախարարի:
Ու այս իրավիճակից չգիտի, թե ինչպես պետք է դուրս գա ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ ամեն գնով պետք է պաշտպանեն Հարությունյանին, ավելին՝ դեմ քվեարկեն նրա անվստահություն վերաբերյալ հարցին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում իմքայլականները հայտարարում էին, որ շատ տհաճ իրավիճակում են հայտնվել, քանի որ դեմ քվեարկել կնշանակի, որ իրենք հարմարվում են այն խայտառակ իրավիճակի հետ, որն առկա է կրթական համակարգում, մյուս կողմից էլ՝ կդառնան «դավաճան»՝ դեմ գնալով իրենց թիմի որոշումներին:
Իսկ որոշումն այն է, որ այս պահին պետք է սատարել Արայիկ Հարությունյանին, իսկ երբ արդեն քաղաքական իշխանությունները կորոշեն նրան պաշտոնանկ անել, դա արդեն կլինի իրենց թիմի որոշելիքը: Այլ կերպ ասած՝ իշխանական ֆրակցիան ստիպված կլինի ևս մեկ անգամ զոհողությունների գնալ՝ հանուն իշխանությունների որոշման, ինչպես դա արվեց Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ. ստիպված քվեարկություն` հանուն թիմի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
10:08 31-05-2021
«Այսօր սահմանազատման պայմաններ չկան, ճիշտ չէ հապճեպ գնալ դրան, ով էլ որ առաջարկի». Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13247 դիտում
21:53 10-09-2019
Վարչապետի այս որոշման հետ ոչ մի կերպ չեմ կարող հարմարվել. Գարիկ Պապոյանն՝ Ամուլսարի շահագործման մասին
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»