2774 դիտում
09:01 17-09-2020
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան. ինչ անուններ են շրջանառվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, և ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը, և խոսքը վերաբերում է նախարարների և փոխնախարարների հաստիքների փոփոխությանը: Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու: Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաև Արման Բոշյանը, և այժմ քննարկվում է նրան տանելու և որևէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:
Դրան զուգահեռ նիստի ժամանակ քննարկվել է նաև պատգամավոր Սուրեն Գրիգորյանին արդարադատության փոխնախարար նշանակելու մասին հարցը Սրբուհի Գալյանի փոխարեն: Սակայն այս հարցում դեռ միասնական որոշում առկա չէ, և վարչությունում ոչ բոլորն են կողմ եղել այդ տարբերակին: Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ապա այս հարցում ավելի շահագրգիռ է հենց պատգամավորը, և նա է ցանկանում օրենսդիրից տեղափոխվել գործադիրում աշխատելու:
Նկատենք նաև, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստում անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ընդ որում՝ վերջինս էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել և ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, և պետք է խնդիրները քննարկել:
Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձևաչափով, և Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը ևս այսպես է կայացվել:
Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4030 դիտում
09:01 23-11-2019
ՀՖՖ նոր նախագահի փնտրտուք. Ինչ անուններ են շրջանառվում. «Փաստ»
106412 դիտում
10:03 18-01-2017
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվելու համար շրջանառվում են մի քանի գեներալների անուններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
33544 դիտում
09:14 28-04-2017
Բանտում մահացած կալանավորի գործի շուրջ պաշտոնյաների անուններ էին շրջանառվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը