211652_close_icon
views-count1993 դիտում article-date 10:01 18-09-2020

Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի` ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու հրամանը. «Ժողովուրդ»

«Դեռևս հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել: Ու այս ամենից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում այն հրամանագիրը, ըստ որի՝ Դիանա Գալոյանը կարող է ստանձնել ռեկտորի պաշտոնը, ինչպես, որ մայիսից մինչև այսօր ՀՀ վարչապետը չի ստորագրում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետը, կարծես թե, այս ամենի վերաբերյալ այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռևս այդ հարցերը թողնում է օդում կախված: Նշենք նաև, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն ամեն ինչ արեց, որ ՀՏՊՀ ռեկտոր դառնա Դիանա Գալոյանը, բայց, կարծես թե, իր հաշվարկներում սխալվել էր. վերջնարդյունքը դեռևս մշուշոտ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր