211652_close_icon
views-count2770 դիտում article-date 12:44 23-12-2020

Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները: Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում: ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները: 2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր