211652_close_icon
views-count8005 դիտում article-date 17:17 18-09-2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով, որը նախատեսված 6-14 տարեկան երեխաների համար: KIDS Card վճարային քարտը հնարավորություն կտա երեխաներին կառուցել ֆինանսապես կայուն և գրագետ ապագա՝ օգնելով նրանց արդեն չափահաս կյանքում արդյունավետ կերպով տնօրինել սեփական գումարները, միևնույն ժամանակ զերծ մնալով կանխիկ գումարով գործարքներ կատարելուց: KIDS Card վճարային քարտն օգտագործելու միջոցով երեխան դեռ մանկուց կսովորի, թե ինչպես պետք է վերահսկել ծախսերը, բաշխել միջոցները, ինչպես նաև կսովորի օգտվել բանկոմատներից, տերմինալներից և սահմանափակումների շրջանակներում գործարքներ կկատարի ինտերնետ միջավայրում: Այլևս պետք չէ անհանգստանալ, որ Ձեր երեխայի գումարը կսպառվի ամենաանհրաժեշտ պահին, Դուք կարող եք ցանկացած պահի համալրել քարտը, իսկ երեխան կօգտվի քարտի վրա առկա միջոցներից: Երեխաները, անկասկած, հիացած կլինեն մեծահասակների աշխարհի մասնիկը դառնալու և իրենց ֆինանսները ազատորեն տնօրինելու հնարավորությամբ: Այսուհետ երեխայի ծախսերը կարող են վերահսկելի լինել KIDS Card վճարային քարտի միջոցով: Երեխայի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ծնողներին հասանելի կլինի հաղորդագրությունների, Internet-Mobile Banking հավելվածի և իհարկե, 24/7 ռեժիմով Զանգերի կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով: KIDS Card վճարային քարտն անվանական է, դրա վրա նշվում է երեխայի՝ փաստացի սեփականատիրոջ անունը, ծնողի ցանկությամբ քարտի դարձերեսին կարող է տպագրվել նաև երեխայի նկարը։ Քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել Բանկ՝ ներկայացնելով երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը) և ՀԾՀ, ինչպես նաև ծնողի/խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ: Եթե Ձեր անունով Բանկում ունեք արդեն բացված քարտ՝ երեխայի անունով Kids Card-ը կարող է տրամադրվել որպես տվյալ քարտին կցված քարտ: Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: Մանրամասների համար [url=http://www.armbusinessbank.am/]այցելեք[/url] Կերտե՛ք Ձեր մանուկների հուսալի ապագան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ… Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր