211652_close_icon
views-count1478 դիտում article-date 09:25 19-09-2020

Ուժեղ և ամուր պետություն ստեղծելու անշեղ ուղին այլընտրանք չունի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «1991 թվականի սեպտեմբերի 21-ին 20-րդ դարում երկրորդ անգամ հայ ժողովուրդը պատմական վճիռ կայացրեց՝ ինքնուրույն որոշել իր և իր երկրի ճակատագիրը: Այդ օրը հայ ժողովրդի զավակները դուրս եկան իրենց տներից «Այո» ասելու դարերով փայփայած նպատակին՝ անկախությանը: Այդ պատմական օրը քվեարկության գնաց ընտրական իրավունք ունեցող 2 մլն 56 հազար 792 մարդ՝ այդ իրավունքն ունեցողների 95.5 տոկոսը: Նրանց 99.58 տոկոսը քվեաթերթիկներում ընտրեց «Այո»-ն՝ կյանքի կոչելով սերունդների երազանքը: Յուրաքանչյուր Սեպտեմբերի 21 անկախության անցած տարիներին հետադարձ հայացք գցելու, անցած ուղին գնահատելու, արժևորելու և ապագա քայլերն ուրվագծելու առիթ է: Ուժեղ և ամուր պետություն ստեղծելու անշեղ ուղին աշխարհաքաղաքական այս բարդ տարածաշրջանում այլընտրանք չունի, և Հայաստանը հաստատուն քայլերով գնում է առաջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր