6894 դիտում
17:39 13-07-2018
Ամուր եկեղեցի, ամուր պետություն. Սա է հայ ժողովրդի և պետության ճշմարիտ ուղին. Արթուր Բաղդասարյան
ներկայացնում ենք ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի Ֆեյսբուքյան գրառումը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերջին օրերին ծավալվող շարժումների և այդ համատեքստում Եկեղեցուն աջակցություն հայտնելու վերաբերյալ.
«Բազմադարյա Հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, կանգուն և ամուր է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտարթուն ջանքերի շնորհիվ:
Պատմական փորձով հաստատված է, որ պետականության բացակայության պայմաններում նաև Եկեղեցին է ստանձնել պետության գործառույթները՝ գաղափարական հարկի տակ համախմբելով հայ ժողովրդի բեկորներին:
Հարգելով ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուրին վերապահված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, անընդունելի եմ համարում ազգային եկեղեցու և քրիստոնեական հավատամքի դեմ ուղղված ոտնձգությունները: Երբևէ չնույնացնելով հայ և քրիստոնյա եզրույթները, գտնում եմ, որ այդուհանդերձ քրիստոնեությունը խորապես արմատավորվել է հայի գիտակցության մեջ՝ դառնով նրա արժեհամակարգի անբաժանելի մասնիկը:
Այս համատեքստում իմ վճռական աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հատկապես Հայաստանում հետզհետե ամրատավորվող աղանդավորական շարժումների հետևողական զարգացման պայմաններում: Ամուր եկեղեցի ամուր պետություն: Սա է 1700 ամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող մեր ժողովրդի և պետության ճշմարիտ ուղին»:
Նմանատիպ նյութեր
1475 դիտում
09:25 19-09-2020
Ուժեղ և ամուր պետություն ստեղծելու անշեղ ուղին այլընտրանք չունի․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան