1799 դիտում
10:13 19-09-2020
Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ստատուսագրությամբ։
Էլիտաների խնդիրը, որը տարբեր դրսևորումներով, հատկապես հեղափոխությունից հետո, անընդհատ քննարկվում է հանրային-քաղաքական դիսկուրսում, այս լույսի ներքո միանգամայն այլ երանգ է ստանում։
Հայաստանը, փաստորեն, ունի նոմինալ քաղաքական էլիտա, որն իր վարքագծով ու գործունեությամբ ոչ թե փորձում է բարձրացնել հանրային գիտակցության մակարդակը, այլ ինքն է իջնում այդ գիտակցության ստորոտներ։ Ոչ թե իջնում է, այլ, ինչպես ցույց է տալիս կյանքը, չի կարողանում բարձրանալ այդ ստորոտներից, որտեղ գտնվել է սկզբնապես։ Իսկ դա նշանակում է, որ բովանդակային առումով Հայաստանն ունի ոչ թե ընտրախավ կամ վերնախավ, այլ հակաէլիտա, որը նոմինալ իմաստով զբաղեցրել է քաղաքական էլիտայի կարգավիճակը։
Կարճաժամկետ հատվածում այս հակաէլիտար իրավիճակը հասարակության համար ապահովում է դիտարժան տեսարաններ, իշխանությունը կամ այլ քաղաքական խմբեր ստանում են մանր դիվիդենտներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դեգրադացնում է ոչ միայն ուղղակի քաղաքական կյանքը, այլ նաև հանրային, հասարակական հարաբերությունները, քանի որ հանրությունն ամեն օր լսում ու տեսնում է հայհոյանք, ատելություն, ցածրարժեք խոսք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
20:14 27-10-2014
Արտեզյան ավազանի ջրի մակարդակն այլևս չի իջնում
639 դիտում
21:28 01-08-2022
Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոն
832 դիտում
15:25 10-02-2024
Սևանա լճի մակարդակն իջել է 11 սմ-ով
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»