211652_close_icon
views-count1857 դիտում article-date 20:14 27-10-2014

Արտեզյան ավազանի ջրի մակարդակն այլևս չի իջնում

Արարատյան արտեզյան ավազանի ջրի մակարդակն այլեւս չի իջնում: Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը 3 ամսվա ընթացքում դիտարկումներ է անցկացրել 200 խորքային հորերում, որոնց մի մասը փակվել է, արդյունքում 107 խորքային հորերի ջուրը խնայել են: Բնապահպանության փոխնախարարը հույս ունի, որ կարճ ժամանակ հետո Արարատյան արտեզյան ավազանի մակարդակը կբարձրանա եւ կհասնի նախկին մակարդակին: Բնապահպանության նախարարության աշխատանքային խմբին առաջին հերթին օժանդակել է օրենսդրությունը, որը բավականին մեծ տուգանքներ է սահմանում ապօրինի ջրօգտագործման համար: Օրինակ` վայրկյանում 100 լիտր ապօրին ջուր օգտագործողի տարեկան տուգանքը կազմում է 45 միլիոն դրամ: Սակավաջրության մասին կառավարության որոշումը հնարավորություն է տալիս հանձնաժողովին ոչ միայն ապօրինի, այլեւ օրինական տնտեսությունների ջրօգտագործման թույլտվությունը ստուգել ու վերանայել: Բնապահպանության փոխնախարարը պնդում է, որ ստուգումների ընթացքում հաշվի չեն առնում խոշոր, միջին ու փոքր ջրօգտագործողներին` ստուգում են անխնա: Անհրաժեշտության դեպքում դիմում են իրավապահներին եւ նրանց հետ միասին գնում ստուգումների: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35940]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր