1732 դիտում
19:57 19-09-2020
ՀՅԴ ՀԳՄ. Հայաստանում նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի
2020թ. սեպտեմբերի 19-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն:
Օրակարգում երկրի ներքին և արտաքին մարտահրավերներն էին, քաղաքական իշխանության գործունեության գնահատականը և Դաշնակցության առաջիկա անելիքները:
Քննարկումների արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները.
- Տարածաշրջանային ահագնացող սպառնալիքներին զուգընթաց, երկիրը կանգնած է արտաքին քաղաքական մեկուսացման վտանգի առջև: Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև մարտավարական ձախողումները, ներազգային համերաշխության և համախմբման դեմ կատարվող գործընթացները թուլացնում են հայկական կողմերի դիրքերը և մեծացնում պատերազմի սպառնալիքը:
-Հասարակական հարաբերություններում խորանում է անհանդուրժողականության, ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Նսեմացվում են ազգային և ավանդական արժեքներն ու ինստիտուտները:
- Կասեցվել է երկրի զարգացման ընթացքը: Տնտեսությունն անկում է ապրում, չկան նոր ներդրումներ, ավելանում են գործազրկությունն ու աղքատությունը:
- Սոցիալական, առողջապահական, կրթական և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղաքականությունը լիովին ձախողված է:
- Ձևախեղվում է խորհրդարանական կառավարման համակարգը, հաստատվում է անձնիշխանություն: Մերժված արատներն ու բարքեր նոր դրսևորումներ են ստանում։ Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը։
- Կորոնավիրուսի համավարակի հակաճգնաժամային կառավարման ձախողումն առավել ակնառու դարձրեց պետության կառավարման հարցում վարչախմբի անկարողությունը։
- Ներկայիս Ազգային ժողովը, որպես առաջնային պատասխանատու քաղաքական մարմին, այլևս չի արտահայտում ժողովրդային լայն զանգվածների տրամադրություններն ու քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, կորցրել է ներկայացուցչական մարմնին հատուկ դերակատարությունը և ի վիճակի չէ լուծել առկա մարտահրավերները:
Ելնելով խորհրդակցության արդյունքներից` ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը վերահաստատել է.
1. Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումն այլընտրանք չունի:
2. Նոր իշխանության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն ներազգային համերաշխության հաստատումը, առկա ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծով երկրի զարգացման ապահովումը:
3. Հանրության լայն շրջանակների ընդգրկմամբ` անհրաժեշտ է նոր թափ հաղորդել այս նպատակն ապահովող քաղաքական աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
3317 դիտում
14:33 11-01-2021
ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակագիր է հղել ազատամարտիկ Մ. Մկրտչյանի (Մարշալի) մահվան կապակցությամբ․ Yerkir.am
8512 դիտում
21:53 25-05-2021
Վերին Շորժայում զոհված զինծառայողը դաշնակցական Յ. Խուրշուդյանի որդին է. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել
9416 դիտում
23:00 01-02-2022
Իշխանությունների հակաիրավական վարքագիծը սպառնում է Հայոց պետականությանը. ՀՅԴ ՀԳՄ
Այս բաժնից
817 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
649 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված