211652_close_icon
views-count3320 դիտում article-date 14:33 11-01-2021

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակագիր է հղել ազատամարտիկ Մ. Մկրտչյանի (Մարշալի) մահվան կապակցությամբ․ Yerkir.am

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը գուժում է ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ Մկրտիչ Մկտրչյանի մահը և ցավակցում նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին: Գրում է [url=https://www.yerkir.am/news/view/226005.html?fbclid=IwAR1xQAgwQgfgnxQvIEHL36iTyYZnw4I2J5XfMhhM9sjNUxPnA4GVmSwyqdA]Yerkir.am[/url]-ը։ Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալը) Արցախյան առաջին պատերազմի երախտավորներից էր: Ծանր վիրավորվել է 1991 թ. ապրիլի 30-ին՝ Գետաշենի և Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ: Ապաքինվելուց հետո՝ 1992 թ. ապրիլից սկսած, ՀՅԴ կամավորական ջոկատի, ապա՝ վաշտի կազմում մասնակցել է Շահումյանի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական մարտերին: 1992 թ. սեպտեմբերի 1-ից մինչև հրադադարը ՊԲ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ակնայի (Աղդամ), Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու և Քարվաճառի համար մղված մարտերին: Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական արիության համար պարգևատրվել է ՀՀ «Արիության» և «Մարտական ծառայության», ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:

Նմանատիպ նյութեր