211652_close_icon
views-count1861 դիտում article-date 15:02 23-09-2020

Ծակքար գյուղում կառուցվում է դեպի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհը

Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում մեկնարկել եւ ընթանում են բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն ընթանում է ՀՀ կառավարոթւյան կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Շինարարությունն ընթանում է սեպտեմբերի 10-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտվել են հողի հանույթի եւ հեռացման եւ ծածկույթի հարթեցման եւ մեկ հենապատի կառուցման աշխատանքները: Սկսվում է երկրորդ հենապատի կառուցումը եւ 150 մետր ճանապարհահատվածի սալիկապատումը: Այնուհետև կկառուցվի երկու ճեմուղի, որից մեկը կտանի դեպի բնական քարե կամուրջ, մյուսը՝ գետափի մոտ գտնվող խաչքար-հուշարձան: Նորակառույց ճանապարհը մեծապես կխթանի զբոսաշրջության աշխուժացմանը ինչպես Ծակքարում, այնպես էլ տարածքի մյուս համայնքներում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ծակքարի բնական կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետն աշխատանքների դիտարկումից հետո շինարարներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր