2939 դիտում
15:13 24-09-2020
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին Covid-19 համավարակի դիմակայման նպատակով
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ աջակցությունը 30 մլն եվրո ընդհանուր արժողության է, ամբողջ աջակցությունը տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով: Ընդ որում, դրա 80 տոկոսը (24 մլն եվրո) տրամադրվելու է միանվագ մասհանմամբ՝ առանց որևէ նախապայմանի:
Դրանից հետո մնացած 6 մլն եվրոն տրամադրվելու է համաձայնագրի հատուկ նախապայմաններում սահմանված նպատակների ապահովման արդյունքում:
Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:
Ծրագրով նախատեսվում է Հայաստանում հարկային քաղաքականության բարելավում և առկա բացերի նվազեցմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագրի մշակում ու ընդունում:
Բյուջետային աջակցության ծրագրով նախատեսվում է նաև պլանավորման և բաշխման փուլերում հանրային ներդրումների առկա համակարգի բարելավում,մասնավորապես, հանրային ներդրումների ռազմավարական շրջանակի հստակեցում, ակնկալվող նախագծերի ընտրության, մշակման և գործարկման համակարգի ներդրում։
Ծրագիրը թիրախավորում է նաև առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելունպատակով։
Ծրագրով նախատեսված է նաև օգնել Կառավարությանը աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին՝ COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։
Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմա եվրոպացի գործընկերների հետ քննարկում են ևս երկու ծրագիր, որոնց վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները կներկայացնեն կառավարությանը մոտ ժամանակներս:
Նմանատիպ նյութեր
1106 դիտում
12:00 23-06-2015
Եվրահանձնաժողովը Հունաստանին 35 մլրդ եվրո կհատկացնի
2360 դիտում
13:05 24-08-2020
ԱՄՆ-ն լրացուցիչ 1,4 մլն դոլար աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար
3550 դիտում
14:40 28-07-2022
ԱՄՆ-ն 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման նպատակով
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր