211652_close_icon
views-count3550 դիտում article-date 14:40 28-07-2022

ԱՄՆ-ն 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման նպատակով

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է.

«Հայաստանի կառավարությանև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2022թ. հունիսի 29-ին ստորագրվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը:

Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը Նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը Նպատակների միջև հետևյալ կերպ.

68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար
51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:

Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

Նմանատիպ նյութեր