211652_close_icon
views-count3666 դիտում article-date 22:25 26-09-2020

Ռոմանոս Պետրոսյան. 10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք և անխոնջ աշխատանք է անհրաժեշտ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք և անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին... Նույնը՝ պետականաշինությունն է. Հ.Գ. Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի և սխալի, բարու և չարի, ոգեղենի և նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր