211652_close_icon
views-count1741 դիտում article-date 11:59 27-09-2020

ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումից․ ցանկացած նման քայլ մարտական տեխնիկան ադրբեջանական զինուժի համար վերածում է թիրախի

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։ Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։

Նմանատիպ նյութեր