3622 դիտում
23:12 24-11-2020
Խուսափեք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են հայ գերիների ( քաղաքացիական ու զինվորական անձինք) մասնակցությամբ տեսանյութեր, որոնց սկզբնաղբյուրը ադրբեջանական օգտատերերն են: Այդ տեսանյութերում խոշտանգման ենթարկված մեր հայրենակիցները հաճախ ներկայացվում են նսեմացուցիչ կերպով, իսկ երբեմն էլ` դրանք ոչ իրական կադրեր են, մոնտաժված ու կեղծ:
Կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից, կամ դա անել ապանձնավորված (բլյուր) եղանակով: Հարկ է հիշել, որ տեղեկատվությունը համացանցում մնում է հավերժ, և հետագայում` գերեվարված անձանց վերադարձից հետո ևս, այն կարող է շարունակել միջամտել մարդու անձնական կյանքին, բացասաբար անդրադառնալ վերջիններիս ու նրանց ընտանիքների կյանքին, արժանապատվությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
‼️Խուսափեք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են...
Опубликовано Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA Вторник, 24 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
16:48 31-05-2016
ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
3985 դիտում
23:46 25-10-2020
Հայ օգտատիրոջ հաշիվ են մտել Բաքվից. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»