211652_close_icon
views-count33834 դիտում article-date 12:15 27-09-2020

Զարհուրելի սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 86-ամյա կնոջ՝ բազմաթիվ բռնության հետքերով դին. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կասկածյալին բռնել են

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել բազմաթիվ հարվածների հետևանքով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի 19 շենքի բնակչոհի 86-ամյա Ջ. Նազարովան էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես կասկածյալ ոստիկանություն է բերման ենթարկվել նրա որդին՝ 51-ամյա Դ. Սարգսյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ զարհուրելի սպանությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր