211652_close_icon
views-count1417 դիտում article-date 12:42 27-09-2020

ՀՅԴ-ն վճռականորեն կանգնած է հայոց բանակի կողքին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՅԴ-ն վճռականորեն կանգնած է հայոց բանակի կողքին։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ նշված է. «Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն: Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովուրդը կարձանագրի իր հաղթանակը»:

Նմանատիպ նյութեր