1769 դիտում
13:00 27-09-2020
Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել. ՀՀ ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից։
«Սիրելի հայրենակիցներ,
վաղ առավոտյան մեր հայրենիքի արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը: Հայկական զինված ուժերը, ինչպես և նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները:
Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի»,-ասված է հայտարարությունում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»