2035 դիտում
22:18 27-09-2020
ՀՀ ԶՈՒ խնդիրը մեկն է՝ հաղթանակը․ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերն ու համարժեք գործողությունները:
Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերի խնդիրը մեկն է՝ հաղթանակը, և ողջ հայ ժողովուրդը միասնական կերպով, ինչպես միշտ, կանգնած է բանակի կողքին:
Նմանատիպ նյութեր
3775 դիտում
16:31 10-06-2020
ՀՀ պաշտպանության նախարարը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2759 դիտում
10:24 20-09-2019
Վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1413 դիտում
18:22 24-03-2014
Արթուր Բաղդասարյանը ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»