979194 դիտում
22:31 27-09-2020
Ռամզան Քադիրով. Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որի ապաքինումը թույլ չեն տալիս որոշակի ուժեր. News.am
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել արյունահեղությունը դադարեցնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որին որոշակի ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս։ Այդ ցավից տուժում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուդները։ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում՝ հակամարտության կողմերին բանակցային սեղանի շուրջ նստել ստիպելու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է ռազմական գործողությունները մեկընդմիշտ դադարեցնել»,- հայտարարել է նա Telegram ալիքում։
Հանրապետության ղեկավարի կարծիքով՝ իրավիճակում չպետք է որոնել այն, թե ով է առաջինը կրակել, քանի որ պատերազմի շարունակումը իրավիճակն ավելի է հեռացնում ողջամտությունից և մարդկայնությունից, հայտնում է [url=https://news.am/arm/news/604462.html?fbclid=IwAR33xfgl9zqlhnHi9qhFpF7jgve5Mi5hfsq92dzEE_RnNKUH8YJdMCWrxZ0]NEWS.am[/url]-ը:
«Չեչեն ժողովուրդը, որը հրաշալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, ձեզ կանգ առնելու, զայրույթը ողջամտությամբ փոխարինելու, հպարտությունը սանձելու և հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալու կոչ է անում»,- նշել է Քադիրովը։
Նմանատիպ նյութեր
2833 դիտում
17:43 08-12-2014
Ահաբեկիչների հարազատները «կաքսորվեն» Չեչնիայից. Ռամզան Քադիրով
5196 դիտում
23:35 18-12-2014
Պատրաստ եմ թողնել պաշտոնս՝ Դոնբասում կռվելու համար. Ռամզան Քադիրով
3745 դիտում
23:16 01-01-2015
Չեչնիայում ահաբեկչական բանդայի պարագլուխ է ոչնչացվել. Ռամզան Քադիրով