211652_close_icon
views-count27717 դիտում article-date 17:32 28-09-2020

Հակառակորդը հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, հրետակոծվել է Մարտակերտը․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը և Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալայնն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես են գալիս ճեպազրույցով։ Նրանք ներկայացնում են սահմանային իրավիճակի վերջին տվյալները։ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ։ «Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Առավոտյան արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված ուժերը հետ են մղում հաջողությամբ՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,-ասաց նա։ Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/28/live/3408469]Tert.am-[/url]ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր