211652_close_icon
views-count758 դիտում article-date 17:38 28-09-2020

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի և Արցախի Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի և բժշկական պարագաների հավաքագրում

Սիրելի՛ հայրենակիցներ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում։ Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ։ [b]Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝ [/b] Երևան - Ձորափի 70/1 Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1 Տավուշի մարզ - ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1 Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4 Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20 Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4 Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1 Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33 Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։ Ուշադրություն՝ սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր․՝ սառնարանային) և այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։

Նմանատիպ նյութեր